Muhu Bread
Armenia
Տարեկանի հաց Երևանում. թխում ենք սիրով

ԱՐՏԻԶԱՆ ՀԱՑԱԲՈՒԼԿԵՂԵՆԻ ԽԱՆՈՒԹ-ՍՐՃԱՐԱՆ` ԵՐԵՎԱՆԻ ՍՐՏՈՒՄ

01
02
Muhu Bread Armenia-ն հացաբուլկեղենի խանութ-սրճարան է Երևանի սրտում. այն Մուհու կղզուց Հայաստան է բերել էստոնական տարեկանի հացի ավանդական բաղադրատոմսերն ու կարևորագույն բաղադրիչները: Սև հացի այս նմանը չունեցող համը ծնվել է դրա հիմնադիրների՝ ողջ ընտանիքի համար համեղ հաց պատրաստելու բուռն ցանկությունից: Ժամանակի ընթացքում այն դարձել է հայտնի անուն (էստոներեն՝ Muhu Leib)՝ շնորհիվ լավագույն հացթուխների և ամենաորակյալ բաղադրիչների: Էստոնիայում մեկ տասնամյակ ավանդական հաց թխելուց հետո Muhu Leib Bakery-ին Հայաստան է մուտք գործել 2022 թվականին։
Մեր արտադրանքն ամբողջությամբ պատրաստվում է տարեկանի ալյուրից: Էստոնացիների համար այս սև հացը ամենաավանդական ուտեստն է ու, ի տարբերություն սովորական սպիտակ և ցորենի հացի, ավելի պահանջված է, քանի որ տարեկանի հացն ավելի սննդարար է ու հագեցնող և ապահովում է երկար կուշտ լինելու զգացում:

Մուհու Հացում մենք թխում ենք այս նույն ավանդական ընտանեկան հացը՝ Էստոնիայից հատուկ բերված երեք տեսակի տարեկանի ալյուրով։ Մենք անհամբերությամբ սպասում ենք մեր ձեռքով թխած թարմ հացը և էստոնական մշակույթը սիրով ձեզ ներկայացնելուն։
ՄԵՐ ՀԱՑԸ
Մեր հացի տեսականին բազմազան է.
Ավելի շատ ապրանքներ
շաբաթական առաջարկ
Ավելի շատ ապրանքներ
Նորություններ
Դիմավորեք Մուհուի ամառային ամենաթեթև առաջարկին.
կրեկերներ՝ սերմերով ու տարեկանի ալյուրով: Անսահման առողջարար միջուտեստ կամ իդելական համադրություն թարմ աղցանների, գուակամոլեի և հումուսի հետ
Ուրախ ենք կիսվել ձեզ հետ մի շատ համեղ նորությամբ.
Այսուհետև Muhu տարեկանի հացը կարող եք համտեսել նաև Gouroo Club & Garden-ում։

Երևանի ամենասիրված Սարյան փողոցում գտնվող Gouroo ռեստորանն առողջ սնվելու և ապրելակերպի փիլիսոփայություն է, որ կարևորում է որակը, համը և երջանկությունը. այս փիլիսոփայությունը գերազանց համընկնում է Մուհուի սննդարար և բարձրորակ տարեկանի հացի հետ:

հաց. Փիրուզայի հիմնած Էստոնիայի «դեսպանությունը» Երեւանում

«Էստոնիա տեղափոխվեցինք, երբ 7 տարեկան էի, այսպես ասած` «մութ ու ցուրտ» տարիներին: Ապրում էինք Տարտու քաղաքում: Ճիշտ է, այնտեղ ապրելը ծնողներիս համար ժամանակավոր որոշում էր, բայց ինչպես ասում են՝ ոչինչ այդքան կայուն չէ, որքան ժամանակավոր որոշումները: Տարտուում դպրոցն ավարտելուց հետո ընդունվեցի Տալինի տեխնիկական համալսարանի տնտեսագիտական բաժին...»

Ամբողջությամբ կարդացեք.
ՀՏՀ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՀԵՌԱԽՈՍ
ՀԱՍՑԵ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԺԱՄԵՐ
Գրիբոյեդով 5/3, Երևան

Երկ, Հնգ - 15:00-19:00

Երք, Ուրբ - 09:00-19:00

Մենք գտնվում ենք Գրիբոյեդով 5/3 հասցեում՝ Կոմիտասի ՍԱՍ սուպերմարկետի հարևանությամբ։ Հավանաբար մեզ կգտնեք հենց մեր թարմ թխած հացերի անո՜ւշ բույրով․․․
Made on
Tilda